8 մարտի 2006 - 14:00 AMT
Հայաստանի նախագահը շնորհավորել է հայ կանանց մարտի 8-ի առթիվ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորկան ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի կանայք, շնորհավորում եմ Ձեզ Կանանց տոնի առթիվ: Դժվար է թվարկել այն բոլոր ոլորտները, որոնցում ավանդաբար մեծ է Ձեր ներգրավվածությունը: Կանայք միշտ նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանի բարգավաճման գործում: Չկա մեկը, որ Ձեզանից լավ հասկանա եւ կարեւորի խաղաղ, կայուն զարգացման նշանակությունը: Շնորհավորում եմ հատկապես մեր բոլոր մայրերին. Դուք եք ընտանիքի հիմքը, Ձեզանով են պահպանվում մեր դարավոր ավանդույթները: Ձեր տված դաստիարակությամբ է ձեւավորվում մեր ապագա սերունդների նկարագիրը: Ցանկանում եմ Ձեզ այդ ապագայով հպարտանալու երջանկություն: Շնորհավորելով գարնան այս գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի առթիվ` մաղթում եմ Ձեզ, որ մնաք գեղեցիկ ու հմայիչ, եւ թող Ձեր ընտանեկան հարկերի տակ միշտ թեւածեն սերն ու ջերմությունը»: