31 հուլիսի 2013 - 17:20 AMT
Շենգավիթի որոշ հատվածներում վաղը ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, օգոստոսի 1-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արշակունյաց պող. 13-39 կենտ և 24-36 զույգ համարների, Կույբիշևի, Կաշեգործների, Լազոյի, Արշակունյաց 3-րդ նրբանցքի, Սևանի, Սմբատ Զորավար փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ՙ