8 մարտի 2006 - 14:44 AMT
ԵԽԽՎ նախագահը կոչ է արել ԵԽ երկրներին պայքարել թրաֆիկինգի դեմ
ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը կոչ է արել այդ կազմակերպության մասնակից երկրներին պայքարել թրաֆիկինգի դեմ եւ միանալ «Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի գործողությունների ծրագրի մասին» ԵԽ Կոնվենցիային: Նա նշել է, ոչ թմրանյութերից եւ զենքի վաճառքից հետո թրաֆիկինգը ամենաշահութաբեր բիզնեսն է համարվում: «Հուսով եմ, որ մենք, «Կարմիր քարտ մարդկանց առեւտրին» մեր նախաձեռնության շնորհիվ, կկարողանանք խուսափել ԵԽ երկրներում թրաֆիկինգի դեղին քարտերից»,-նշել է ԵԽԽՎ նախագահը: