Գյումրիում վերանորոգվել, ասֆալտապատվել են քաղաքի հրապարակն ու կենտրոնական փողոցները

Գյումրիում վերանորոգվել, ասֆալտապատվել են քաղաքի հրապարակն ու կենտրոնական փողոցները

PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Անիպեմզա, Ջրափի և Անիավան համայնքներում այսօր խորհրդակցություններ են անցկացվել, որոնց մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը` Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկվել են համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին, սեփական եկամուտների հավաքագրման առաջին կիսամյակի արդյունքներին, տարածաշրջանում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, գյուղմթերքի իրացմանը վերաբերող հարցեր:

Համայնքի ղեկավարները փոխվարչապետին ներկայացրել են համայնքային ծրագրերի ընթացքի,առկա խնդիրների մասին, բարձրացրել են իրենց հուզող հարցերը: Աշխատանքային այցի շրջանակում Ա. Գևորգյանը Գյումրիում ծանոթացել է քաղաքի փողոցների բարեկարգման աշխատանքներին: Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանը զեկուցել է, որ արդեն վերանորոգվել, ասֆալտապատվել են քաղաքի հրապարակը և կենտրոնական փողոցները:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ փոխվարչապետը նաև քննարկել է առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---