Ա․Երիցյան. Եթե շենքն այնպես է կառուցված, որ հրշեջ մեքենան չի կարող մոտենալ՝ լուրջ խնդիրներ կունենանք

Ա․Երիցյան. Եթե շենքն այնպես է կառուցված, որ հրշեջ մեքենան չի կարող մոտենալ՝ լուրջ խնդիրներ կունենանք

PanARMENIAN.Net - Շենք-շինությունների հրդեհային անվտանգության խնդիրները ՀՀ ԱԻ նախարարության ամենօրյա գործունեության անբաժան մասն են կազմում։ Այսօր ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը հրավիրել էր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ խորհրդակցություն` քննարկելու ոլորում առկա խնդիրները։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱՒՆ լրատվական բաժնից:

Խորհրդակցությանը հրավիրված էին ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը, Երևանի քաղաքապետարանի, ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի, փրկարար ծառայության և այլ ստորաբաժանումների ղեկավարներ։

Քննարկման հիմնական թեման հակահրդեհային անվտանգության պահանջների կատարման ապահովումն էր սկսած շենք-շինությունների նախագծման փուլից մինչև շահագործում։

«Ուզում եմ, որ միասին քննարկենք առկա խնդիրներն ու գտնենք համատեղ լուծում։ Եթե շենք այնպես է կառուցված, որ հրշեջ մեքենան չի կարող մոտենալ կամ շինության նախագիծը համաձայնեցված չէ մեր տեսչության հետ կամ շահագործման ընթացքում մարդիկ խախտում են հրդեհային անվտանգության կանոնները, ապա մենք բոլորս կարող ենք կանգնել շատ լուրջ խնդիրների առաջ», - ասել է Արմեն Երիցյանը:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռ. Ալավերդյանը նշել է, որ նման հարցեր իրենք էլ են բազմիցս քննարկել և խոստացել է աջակցություն ցույց տալ` ԱԻՆ հրդեհային անվտանգության մասնագետներին շենք-շինությունների փորձագիտական հանձնաժողովներում ընդգրկվածությունն ապահովելու համար։

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն առաջարկել են, որ կառուցապատողը շինարարությունն սկսելիս գրությամբ այդ մասին տեղյակ պահի ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանը, որպեսի տեսուչները հենց սկզբից կարողանան հետևել անվտանգության պահանջների կատարմանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---