1 օգոստոսի 2013 - 10:22 AMT
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշում 2813 միավորով շարունակում է զբաղեցնել 2-րդ տեղը

Օգոստոսի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է ուժեղագույն շախմատիստների վարկանշային աղյուսակը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ակտիվում ունի 2813 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը:

Վարկանիշային ցուցակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը 2862 միավորով, իսկ եռյակը եզրափակում է Ֆաբիանո Կարուանան (Իտալիա) 2796 միավորով:

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում հայտնվել են ևս չորս հայ շախմատիստներ: Սերգեյ Մովսիսյանը 2699 միավորով 49-րդ տեղում է, Վլադիմիր Հակոբյանը զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը 2691 միավորով: 2671 միավոր ունի Գաբրիել Սարգսյանը, որը 73-րդ տեղում է, իսկ Տիգրան Պետրոսյանը 2660 միավորով հանգրվանել է 89-րդ տեղում: