8 մարտի 2006 - 15:21 AMT
Ապրիլի 10-ից «Զվարթնոց» օդանավակայանից իրականացվող չվերթերը տեղափոխվում են գիշերային ժամերի
Ապրիլի 10-ից 80 օրվա ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից իրականացվող չվերթերը տեղափոխվում են գիշերային ժամերի` 20:00-ից մինչեւ 10:30, հաղորդում է «Զվարթնոցի» մամլո ծառայությունը: Ժամանակացույցի փոփոխության պատճաը վայրէջքային ուղու 1,2 կիլոմետրանոց հատվածի վերանորոգման աշխատանքներն են: