Վ.Օսկանյանը եւ Ք.Ռայսը համաձայնագիր կստորագրեն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում

PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԱՄՆ-ում ելույթ կունենա Ամերիկայի հայկական կազմակերպությունների գործունեությանը նվիրված եռօրյա խորհրդաժողովում, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն հետեւյալ հարցերը` Հայոց ցեղասպանության ճանաչում, ԱՄՆ կողմից Հայաստանին հատկացվող օգնություն, պայքար Հայաստանի մեկուսացման դեմ, աջակցություն Հարավային Կովկասի ինտեգրմանը: Բացի այդ, ԱՄՆ-ում Վարդան Օսկանյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը համաձայնագիր կստորագրեն Հայաստանին 235 միլիոն դոլար տրամադրելու մասին` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---