9 մարտի 2006 - 13:29 AMT
Մարտի 10-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ դիտարկում
Մարտի 10-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում կանցկացվի հերթական ԵԱՀԿ դիտարկումը: Դիտարկումը կանցկացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն Տերտերի շրջանի Բորսունլու գյուղի մոտ: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայցուցչի դաշտային օգնականներ Հարրի Էրոնենը եւ Պիտեր Քին: Ղարաբաղյան կողմից դիտարկումը կվարեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Յուրի Աբերլեն եւ Իմրե Պալատինուսը: