1 օգոստոսի 2013 - 19:25 AMT
Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբարի մասնակիցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է երևանցի գերազանցիկ աշակերտներին, ովքեր ամառային արձակուրդին մեկնել էին Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբար։

«Բուխարեստի քաղաքապետի հետ մեր առաջին նմանատիպ ծրագիրն էր, և անելու ենք հնարավորինը, որ ավանդույթ դառնա։ Ցանկություն ունենք առաջիկայում ևս այսպիսի ծրագրեր իրականացնել նաև այլ քաղաքաների հետ, որոնց հետ կրթական, մշակութային ոլորտներում համագործակցության պայմանագրեր ունենք»,- նշել է Մարգարյանը։

Աշակերտները շնորհակալություն են հայտնել բոլորին, ովքեր գնահատել են իրենց կրթական հաջողությունները` այդպիսով նաև յուրովի խթանելով ու նպատակաուղղելով նորանոր ձեռքբերումների։