Շախմատի ԵԱ. Լիլիթ Մկրտչյանը բարձրացել է 11-րդ տեղը

Շախմատի ԵԱ. Լիլիթ Մկրտչյանը բարձրացել է 11-րդ տեղը

PanARMENIAN.Net - Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը առավելության է հասել մրցակցի նկատմամբ: Նա սև խաղաքարերով հաղթել է Յոլանտա Զավադզկիին (Լեհաստան):

Մկրտչյանը վաստակել է 6,5 միավոր, բարձրացել է 11-րդ տեղը և առաջնության առաջատար Տխան Տռանգ Խոանգին (Հունգարիա) զիջում է 1 միավոր:

Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները պարտություններ են կրել: Լիլիթ Գալոյանը զիջել է Ջոաննա Մայդանե-Գաևսկային (Լեհաստան), Մարիա Կուրսովան`Իրինա Չելուշկինային (Սերբիա), իսկ Աննա Հայրապետյանը մեկ միավոր է կորցրել Լաուրա Ռեգուլայի (Լիտվա) հետ պարտիայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---