Արարատը սուրբ լեռ է, որը մագլցելու ընթացքում հոգևորի մասին մտածելու ժամանակ ունես

Արարատը սուրբ լեռ է, որը մագլցելու ընթացքում հոգևորի մասին մտածելու ժամանակ ունես

PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին լրագրող Ալեքսանդր Խաչիյանի ու ռուս լեռնագնաց Վլադիմիր Շատաևի գլխավորությամբ մի խումբ մոսկվացիներ մեկնել են Թուրքիա՝ Արարատ լեռը մագլցելու նպատակով: Նրանք նաև կայցելեն Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, կլինեն Անիում, Ղարսում ու Վանում:

«Արարատը սուրբ լեռ է, ու այն մագլցելու ընթացքում մենք հոգևորի մասին մտածելու ժամանակ կունենանք»,- ասել է Խաչիկյանը, ով արդեն երկու անգամ է հաղթահարել է այն:Նրա խոսքով, կարևոր է նախ հոգեպես պատրաստ լինել, հետո նոր՝ ֆիզիկապես:Մինչև Թուրքիա մեկնելը 10 հոգուց բաղկացած խումբը (նրանց մեջ մեկ կին կա) ստացել է Մոսկվայում հայկական եկեղեցու օրհնությունը:

«Սա ինձ համար նոր տպավորություններ են: Երբ առաջարկեցին միանալ խմբին, ես առանց րոպե անգամ մտածելու համաձայնեցի»,- PanARMENIAN.Net ին ասել է խմբի անդամներից Ալեքսեյ Տոլոկոնին-Սարկիսովը:

Այժմ Թուրքիայի իշխանություններից լեռը մագլցելու համար թույլտվություն ստանալը բավականին հեշտացել է: «Դա դժվար էր 2008-ին, բայց այժմ ահագին հեշտացել է»,- նշել է Խաչիյանը: Խմբավարները բոլորը քուրդ են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---