2013 թ. առաջին կիսամյակում կոնյակի արտադրության ծավալները գրեթե անփոփոխ են մնացել

2013 թ. առաջին կիսամյակում կոնյակի արտադրության ծավալները գրեթե անփոփոխ են մնացել

PanARMENIAN.Net - 2013-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 8 129,2 հազար լիտր կոնյակ, ինչը 30,3% տոկոսով ավելին է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից (8 051,3 հազար լիտր):

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 4 245,9 հազար լիտր օղի, ինչն ավելի է 2012-ի ցուցանիշից (4 043,5) 5 տոկոսով:

Բացի այդ, 2013-ի հունվար-մայիսին արտադրվել է 2 425,4 հազար լիտր գինի 2012-ի 2 009,9 հազար լիտրի փոխարեն (20,7 տոկոս աճ):

Շամպայն-գինիների արտադրությունն աճել է 3,1 անգամ` կազմելով 116,9 հազար լիտր:

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2013-ի հունվար-մայիսին կազմել է 20 889,2 հազար լիտր, ինչը 30,3 տոկոսով ավելի է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից (16 027,5):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---