17 հունվարի 2003 - 18:25 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ ԼՈՒՐՋ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Ելնելով հայ եւ իսրայելի ժողովուրդների պատմությունից` լուրջ հնարավորություններ կան տնտեսական եւ քաղաքական ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Այդ մասին Երեւանում հայտարարել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Պելեգինը` ՀՀ խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ: Որպես օրինակ նա նշել է Հայաստանի եւ Իսրայելի համագործակցությունը ալմաստի մշակման եւ առողջապահության ոլորտներում: Դ. Պելեգինը հույս է հայտնել, որ Իսրայելում եւ Հայաստանում առաջիկա ընտրություններից հետո «երկու երկրների միջեւ բարեկամական կապերն ավելի կամրապնդվեն»: