9 մարտի 2006 - 15:31 AMT
ԵՄ-Ն հանդես է գալիս էներգետիկայի ոլորտում Հարավային Կովկասի երկրների հետ սերտ համագործակցության օգտին
Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները մարտի 7-ին ելույթ ունենալով Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում, հայտարարել է, որ էներգետիկ անվտանգության հարցերը հիմնական տեղ էին զբաղեցնում Հայաստանում, Վրաստանում եվ Ադրբեջանում իր վերջերս վարած բանակցություների ընթացքում: Բենիտա Ֆերերո-Վալդներն ասել է, որ «մենք պետք է ձգտենք սերտ համագործակցության հասնել էներգետիկայի ոլորտում Արեւելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում եւ Միջերկրականի շրջանում մեր գործընկերների հետ»: «Էներգետիկան հենց առաջին օրերից հանդիսացել է Եվրոպական Հարեւանության Քաղաքականության կարեւոր բաղադրիչը: Սակայն այն իրադարձությունները, որոնք տարվա սկզբին տեղի ունեցան Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի միջեւ, մի ազդանշան հանդիսացան, որը հիշեցրեց մեզ այն մասին, որ էներգետիկ անվտանգության հարցերը պետք է ավելի մեծ տեղ զբաղեցնեն մեր քաղաքական օրակարգում», - հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատարը: