Շինհրապարակներում սանիտարական նորմերը խախտելու համար 80 կառուցապատող է տուգանվել

Շինհրապարակներում սանիտարական նորմերը խախտելու համար 80 կառուցապատող է տուգանվել

PanARMENIAN.Net - 2012 թվականին Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ ամրագրվել են շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները` ներառյալ տվյալ կառույցի մասին վկայող ցուցանակի առկայությունը, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորումը, ինչպես նաև տարածքի սահմանազատումն ու պաստառապատումը:

Ընդ որում, այս հարցում փորձ է արվում միասնական մոտեցում ցուցաբերել, ինչի վկայությունը Երևանի բազմաթիվ շինհրապարակներում պարսպապատնեշների նույնատիպ պաստառապատումներն են`Երևանի զինանշանով և «Ավելի բարեկարգ Երևան» մակնշումով: Այս ամենը նպատակ է հետապնդում, շինարարական աշխատանքների կազմակերպմանը զուգահեռ, չխաթարել քաղաքային միջավայրին բնորոշ տարրերը:

Շինհրապարակների սահմանազատման այլընտրանքային հնարավորություն էլ է տրվել: Կառուցապատողները կարող են պաստառների վրա ներկայացնել կառուցվող շինության լուծումները, ճարտարապետական տեսքի էսքիզները և այլն: Սահմանված չափանիշները չպահպանող կառուցապատող ընկերություններն, ըստ խախտման բնույթի, կենթարկվեն վարչական պատասխանատվության` 30000 -ից մինչև 100000 դրամի չափով: Կառուցապատող ընկերություններին այս մասին ծանուցվել և լրացուցիչ իրազեկվել է:

Այդուհանդերձ, այս տարի մինչ օրս արձանագրվել է իրավախախտման 80 դեպք: Այս մասին հայտնում ենԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---