Լողորդ Վահան Մխիթարյանը նվաճել է պատանեկան Օլիմպիադայի ուղեգիր

Լողորդ Վահան Մխիթարյանը նվաճել է պատանեկան Օլիմպիադայի ուղեգիր

PanARMENIAN.Net - Բարսելոնայում շարունակվում է ընթանալ ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը: 100 մետր ազատ ոճում լողորդ Վահան Մխիթարյանը ցույց է տվել 53.06 արդյունք:

Մխիթարյանը 90 մասնակիցների պայքարում գրավել է 60-րդ տեղը, սակայն նա կարողացել է նվաճել պատանեկան Օլիմպիադայի ուղեգիր: Նա առաջին հայ լողորդն է, ում հաջեղվել է այդպիսի արդյունքի հասնել, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:

Պատանեկան Օլիմպիական խաղերը կկայանան 2014 թվականի օգոստոսի 16-28-ը չինական Նանջինգ քաղաքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---