Փոխվարչապետը Լոռու մարզում էր

Փոխվարչապետը Լոռու մարզում էր

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Լոռու մարզի Մեղվահովիտ, Նորաշեն, Սարչապետ, Լեռնահովիտ համայնքներ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ Արմեն Գևորգյանն իր աշխատանքային այցը սկսեց Տաշիրի տարածաշրջանի Մեղվահովիտ համայնքից, որտեղ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով կառուցվել է խմելու ջրագիծ` համայնքն ապահովելով շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Նորաշեն համայնքում ամբողջովին վերանորոգվել է մշակույթի տան տանիքը, այս աշխատանքների համար առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացվել էր 6 մլն դրամով:

Այնուհետև Արմեն Գևորգյանը Նորաշեն համայնքից մեկնեց Սարչապետ համայնք: Համայնքի դպրոցի շենքը, որտեղ տեղակայված է նաև մանկապարտեզը, ծրագրի երրորդ և չորրորդ փուլերով հատկացված 25 մլն դրամով ապահովված է ջեռուցման համակարգով, իսկ համայնքին հատկացված 5 մլն դրամ սուբվենցիայով հնարավոր է եղել մանկապարտեզը կահավորել նոր գույքով:

Արմեն Գևորգյանը ծանոթացավ նաև հիմնանորոգված Նորաշեն-Սարչապետ միջհամայնքային ճանապարհի աշխատանքներին, որոնք իրականացվել են պետբյուջեից հատկացված 157 մլն դրամով:

Լոռու մարզ կատարած այցի ընթացքում փոխվարչապետը հանդիպումներ ունեցավ նաև համայնքների բնակիչների հետ,որոնց բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին գյուղտեխնիկայի ձեռք բերմանը և գյուղմթերքի իրացմանը, հակակարկտային կայանների տեղադրմանը, միջհամայնքային ճանապարհների բարեկարգմանը , խմելու ջրի խնդիրներին: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---