«Հարսնաքարի գործ». Տուժող կողմը պնդում է` ոչնչացվել են հանցագործությանն այլ անձանց մասնակցության մասին վկայող ապացույցները 2 օգոստոսի 2013 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել «Հարսնաքարի գործով» հերթական դատական նիստը: Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը պնդեց 2012թ. հոկտեմբերին այս գործով դատավարության նախապատրաստական փուլում ներկայացված երկու տասնյակ միջնորդությունները: Տուժող կողմը նաև հայտարարեց, որ ոչնչացվել են հանցագործությանը այլ անձանց մասնակցության մասին վկայող ապացույցները՝ Վահե Աետյանին վերնաշապիկը, Արտակ Բայադյանի կոշիկները, դեպքի վայրում արյան հետքեր չեն հայտնաբերվել: Տուժող կողմի երկայացուցիչը նաև նոր միջնորդություն ներկայացրեց` տեղազննություն անցկացնել դեպքի վայրում՝ տուժողների մասնակցությամբ: Ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի և Արման Բաղդասարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը առարկեց բոլոր միջնորդությունների դեմ, քանի որ դրանք, նրա խոսքով, ակնհայտ անհիմն են, և տուժող կողմի ներկայացուցիչն օրենքով սահմանված կարգով չի հիմնավորել իր ներկայացրած միջնորդությունները: Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |