Երիտասարդական խոշոր ծրագրեր` ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի մասին իրազեկելու համար

Երիտասարդական խոշոր ծրագրեր` ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի  մասին իրազեկելու համար

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի ԵՄ Կենտրոնում AEGEE-Երևան երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Զարգացնելով երիտասարդական օրակարգը ԵՄ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ» խորագրով խորհրդակցություն-հանդիպումը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է AEGEE-Երևան ՀԿ-ն:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված և գործող համաեվրոպական 3 խոշոր երիտասարդական կազմակերպությունների տեղական ներկայացուցչությունները` AEGEE-Երևանը/Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորումը, Հայաստանի Ազգային Ուսանողական Ասոցացիան (ANSA) և JEF-Հայաստանը (Քաղաքացիական ֆորում ՀԿ): Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոյեմբերին նախանշված ԵՄ Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթնաժողողվին ընդառաջ քաղաքացիական ոլորտում տարվող աշխատանքները Հայաստանում, ինչպես նաև կարևորել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերջին զարգացումները, մասնավորապես Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ավարտված խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծելու մասին բանակցությունները:

Հանդիպման արդյունքում մասնակից կազմակերպությունները ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ և մոտակա աշնան ընթացքում ողջ Հայաստանով կծավալեն երիտասարդական խոշոր ծրագրեր միտված ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի և Հայաստան-ԵՄ ասոցացման գործընթացի վերաբերյալ երիտասարդության իրազեկման բարձրացմանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---