Ռուսական բանակում ադրբեջանցին կոտրել է հայի ծնոտը

Ռուսական բանակում ադրբեջանցին կոտրել է հայի ծնոտը

PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին Աստրախանի շրջանի Զնամենսկ քաղաքի 48315 զորամասում արդեն 8 ամիս ծառայության մեջ գտնվող ադրբեջանցի Էմիլ Աբդուլաևը հարձակվել է հայ նորակոչիկ Ժան Մերոյանի վրա:

Ինչպես հայտնում է Vesti.Az-ը, միջադեպը տեղի է ունեցել զուգարանում, երբ ադրբեջանցին նախ ուսով հրել է հային, այնուհետև՝ Մերոյանի հարցին, թե ինչու նման բան արեց, անսպասելիորեն հարձակվել նրա վրա ու կոտրել ծնոտը: Այժմ նորակոչիկը ծնոտի ներքին կոտրվածքով Զնամենսկի զինվորական հոսպիտալում է, զինդատախազությունն Աբդուլաևին կալանքի տակ է վերցրել. ընթանում է հետաքննություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---