ՀԴԲ-ն կարող է հեռակա կարգով հետևել Android-ով աշխատող սմարթֆոններին

ՀԴԲ-ն կարող է հեռակա կարգով հետևել Android-ով աշխատող սմարթֆոններին

PanARMENIAN.Net - ՀԴԲ-ն կարող էհեռախոսազանգերը ձայնագրելու համարհեռակա կարգով ակտիվացնել Android օպերացիոն համակարգով սմարթֆոնների բարձրախոսները, հայտնում է WSJ-ը: Բացի այդ, նրանք հնարավորություն ունենայնպես ակտիվացնելնոութբուքերում տեղադրված բարձրախոսները, որ օգտատերը դրա մասին անգամ գլխի չի ընկնի: Հավանաբար, այդ ամենն արվում է ահաբեկչության, կազմակերպված հանցագործությունների ու մանկական պոռնոգրաֆիայի տարածման դեմ պայքարի նպատակով:

Ըստ աղբյուրի, ՀԴԲ-ն նաև հավաքում է հաքերների հատուկ ստորաբաժանումներ, որոնք համակարգիչների վրա հեռակա հսկողություն սահմանող միջոցներ ու վնասակար ծրագրեր կտեղադրեն: ՀԴԲ ու Google ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---