Կայացել է «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի փակման արարողությունը

Կայացել է «Սփյուռք» ամառային դպրոց  ծրագրի փակման արարողությունը

PanARMENIAN.Net - Ծաղկաձորում տեղի է ունեցել սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի փակման արարողությունը:

Նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը նշել է, որ hայապահպանությանն ուղղված այս ծրագրի արդյունքներն ակնհայտ կդառնան, երբ մասնակիցները վերադառնան իրենց բնակության երկրներ և կիրառեն այն գիտելիքներն ու հմտություններո, որոնք ձեռք են բերել դպրոցում:

Ծրագրի փակման արարողությանը հաշվետու համերգային ծրագրով հանդես են եկել «Սփյուռք» ամառային դպրոցի ազգային երգի և պարի դասընթացների մասնակիցները:

Սփյուռքի նախարարության կողմից մասնակիցներին հանձնվել են ծրագրի մասնակցության հավաստագրերը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---