Ադրբեջանցիների կրակոցներից Ներքին Կարմիրաղբյուրում զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանցիների կրակոցներից Ներքին Կարմիրաղբյուրում զինծառայող է վիրավորվել

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով ուսից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Սարո Շառյանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Գյուղապետի խոսքով՝ այժմ երիտասարդը գտնվում է Բերդի hոսպիտալում: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ զինծառայողի վիճակն այժմ միջին ծանրության է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---