Թբիլիսահայ համայնքը սիրիայերի համար հանգանակված գումարը փոխանցել է Մայր Աթոռին

Թբիլիսահայ համայնքը սիրիայերի համար հանգանակված  գումարը փոխանցել է Մայր Աթոռին

PanARMENIAN.Net - Թբիլիսիի մի շարք հայկական ոչկառավարական կազմակերպություններ, արձագանքելով ծանր կացության մեջ գտնվող սիրիահայերին օգնություն ցուցաբերելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-ի կոչին, կազմակերպել են տարբեր միջոցառումներ, որտեղից գոյացած գումարը պետք է օգտագործվի սիրիահայերին օգնության նպատակով:

Հանգանակված գումարը՝ 5000 ամերիկյան դոլարը, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և միջնորդությամբ փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Բարեգործական գործողությանը մասնակցել են նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը, Դավթյան տիկնիկային մշակույթի տունը, «Armenian Art Hall» էլեկտրոնային ամսագիրը, «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը, «Պանհայկական խաղերի» միջազգային ասոցիացիայի Վրաստանի մասնաճյուղը, Թեմի հոգևոր դասը, գործարարներ, մշակույթի և արվեստի գործիչներ, թբիլիսահայ համայնքի անդամներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---