Ազատ Գասպարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին 3 օգոստոսի 2013 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին, ժամը 18:30-ից, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը օգոստոսի 5-ին է, ժամը 12:00-14:00, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում: ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, Բնական գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, թատրոնի և կինոյի դերասան, ասմունքող Ազատ Գասպարյանը ծանր հիվանդությունից հետո մահկանացուն կնքեց օգոստոսի 2-ին: Ազատ Գասպարյանը ծնվել է 1943 թ. օգոստոսի 13-ին, Երևանում: Աշխատել է Երևանի պետական տիկնիկային, Պատանի հանդիսատեսի Երևանի Դրամատիկական թատրոններում:1986 թվականից մինչև կյանքի վերջը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առջատար դերասաններից էր։ Կինոյում ստեղծած նրա լավագույն դերերից են Ռուբենը («Երջանկության մեխանիկա»), Մեսրոպը («Հին օրերի երգը»), քահանան («Ճերմակ անուրջներ»), միլիցիոներ Մեսրոպը («Մեր մանկության տանգոն»), Սարգիսովը («Կարոտ») և այլն։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ |