
Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած նախագահ Սերժ Սարգսյանն ներկա է գտնվել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը:
Սերժ Սարգսյանը երեկոյան մասնակցել է նաև Իրանի նախագահի անունից՝ ի պատիվ երդմնակալության արարողության մասնակիցների տրված պաշտոնական ընդունելությանը:
Հիշեցնենք, որ Իրանի նորընտիր նախագահը ռեֆորմատորների ներկայացուցիչն է: Հունիսի 16-ին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Ռոուհանիի օգտին քվեարկել է ընտրողների 50,6 տոկոսը:
Իրանցիներն ընտրում էին 6 թեկնածուների միջև: Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ընտրություններին չի մասնակցել, քանի որ արդեն 8 տարի ղեկավարել է երկիրը: