Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Կոպենհագենի օփենում գրավել է 10-րդ տեղը

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Կոպենհագենի օփենում գրավել է 10-րդ տեղը

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտված օփենում 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և 309 մասնակիցների մեջ գրավել 10-րդ տեղը:

9 միավորով մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել Նեգի Փարիմարյանը (Հնդկաստան):

Իսկ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Հրանտ Մելքումյանը կմասնակցեն օգոստոսի 11-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում սկսվող աշխարհի Գավաթի խաղարկությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---