10 մարտի 2006 - 16:02 AMT
Ծալկայի հայերը բողոքի ցույց են անցկացնում
Ծալկայում 23-ամյա Գեւորգ Գեւորգյանի սպանության հետեւանքով տարածշջանում դրությունը լարվել է: Շրջկենտրոնից դեպի շրջանի հայկական գյուղեը ճանապարհները փակվել հատուկ նշանակության ջոկատների կողմից: Մարտի 9-ի երեկոյան շրջանի ոստիկանությունը ձերբակալել է երեք կասկածյալների, որոնց արդեն հարցաքննում են: Միաժամանակ ոստիկանության դիմաց, ի նշան բողոքի հավաքվել են մոտ 300 ծալկահայեր եւ մարդասպանների համար պահանջում արդարացի պատիժ: Ծալկայի ոստիկանության դիմաց` ի նշան բողոքի երեկ երեկոյան կատարված սպանության, զայրացած ամբոխը կոտրել ոստիկանության շենքի ապակիները: Դրան ի պատասխան Թբիլիսիից շտապ կարգով այստեղ տեղափաոխված ՆԳՆ հատուկ նշանակության վաշտը ավտոմատներով եւ ռետինե մահակներով ծեծի է ենթարկել հայ ցուցարարներին: Ծալկայի շրջանից ընտրված մեծամասնական պատգամավոր Հայկ Մելտոնյանի հավաստմամբ, ժամը 12-ի դրությամբ ծեծի է ենթարկվել մոտ 100 ցուցարար, հայտնում է «Ա-ինֆոն»:

Հիշեցնենք, որ մարտի 9-ին, մոտավորապես երեկոյան ժամը վեցին Ծալկա քաղաքում(Վրաստանի Քվեմո-Կարտլի մարզի Ծալկինի շրջկենտրոնը) զինված հարձակում է կատարվել հայ երիտասարդների խմբի վրա, ինչի արդյունքում, դանակարություններից ստացված վերքերի հետեւանքով 23-ամյա Գեւորգ Գեւորգյանը տեղում մահացել է, Վ. Սահակայնը(25) ոտքի վնասվածք էր ստացել, իսկ Կ. Բալոյանը(25) ծանր վիճակում 7 ժամ հետո հասցվել է Թբիլիսիի քաղաքային առաջին հիվանդանոց: