Forbes. Մարիա Շարապովան աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհին է

Forbes. Մարիա Շարապովան աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհին է

PanARMENIAN.Net - Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան 9-րդ անգամ անընդմեջ Forbes ամսագրի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհի: 2012 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի հուլիսը նա վաստակել է 29 մլն դոլլար:

2-րդ տեղում աշխարհի առաջին ռակետ Սերենա Վիլյամսն է 20,5 մլն դոլլարով, իսկ եռյակը եզրափակում է չինավի թենիսիստուհի Նա Լին: Նա վաստակել է 18,2 մլն դոլլար:

Ինչպես նշում է Forbes-ը, մարզուհիների եկամուտները զգալիորեն զիջում են ամենաթանկ վարձատրվող մարզիկներին: Թայգեր Վուդսն, օրինակ, մեկ տարում աշխատել է 78 մլն դոլլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---