10 մարտի 2006 - 17:14 AMT
Արազ Ազիմով. ԵԱՀԿ ՄԽ-ը ստիպված է խուսափել հայտարարություններից
Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների Ռամբուեյի հանդիպումը ստիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին վերանայել հակամարտության կողմերի դիրքերը: Պարզ է, որ դրությունը շատ բարդ փուլում է գտնվում եւ, անկասկած, համանախագահները պետք է խուսափեն որեւէ հայտարարությունից: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:«Համանախագահները ստիպված են խուսափել հայտարարություններից, քանի որ չեն ցանկանում ռիսկի դիմել: Յուրաքանչյուր տեղեկատվության տարածումը կարող է վատացնել դրությունը կամ փոխել իրադարձությունների ընթացքը»,- ասել է Ա. Ազիմովը, ընդգծելով, համանախագահների այժմյան դիրքորոշումը ճիշտ է: «Մարտի 7-8 Վաշինգտոնի խորհրդատվություններից հետո համանախագահները, ամենայն հավանականությամբ, ցանկանում են Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպել»,- ավարտել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: