ՀՀ և ԼՂՀ ԱԺ աշխատակազմերի ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները

ՀՀ և ԼՂՀ ԱԺ աշխատակազմերի ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն օրերս աշխատանքային այցով գտնվել է Ստեփանակերտում: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ Հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները, երկու հայկական խորհրդարանների աշխատակազմերի փոխգործակցության խթանմանն ու զարգացմանն առնչվող հարցեր:

ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարները, կարևորելով միջխորհրդարանական կապերը, ցանկություն են հայտնել ակտիվացնել ու խորացնել համագործակցությունը: Նրանք անդրադարձել են խորհրդարանների աշխատակազմերի տարբեր ծառայությունների պատասխանատուների փոխայցելությունները պարբերաբար կազմակերպելուն և խորհրդարանական տարաբնույթ միջոցառումներին գործընկերների մասնակցությունն ապահովելուն:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանը և արդյունավետությանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---