ԼՂՀ կառավարությունում քննարկվել է տոհմային անասնագլխաքանակի ավելացման հարցը

ԼՂՀ կառավարությունում քննարկվել է տոհմային անասնագլխաքանակի ավելացման հարցը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի խորհրդի նախագահ Գագիկ Սարդարյանին:

Քննարկվել են հանրապետությունում տոհմային անասնագլխաքանակի ավելացման և ժամանակակից պահանջներին համապատասխան անասնապահական տնտեսություն ստեղծելու, ինչպես նաև կաթի վերամշակման հեռանկարի հետ կապված հարցեր:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է անելիքների իր տեսլականը, նշելով, որ ձեռնարկման արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է համապատասխան նախապատրաստական աշխատանքների իրականացում: Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---