ՉԼ. Գևորգ Ղազարյանի «Շախտյորը» զիջել է «Սկենդերբեուին», բայց անցել է հաջորդ փուլ

ՉԼ. Գևորգ Ղազարյանի «Շախտյորը» զիջել է «Սկենդերբեուին», բայց անցել է հաջորդ փուլ

PanARMENIAN.Net - Իր համար ստեղծելով բազմաթիվ խնդիրներ, Կարագանդայի «Շախտյորն» ամեն դեպքում կարողացել է հավաքվել: Վիկտոր Կումիկովի թիմը դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ, չնայած որակավորման 3-րդ փուլում «Սկենդերբեուից» կրած պարտությանը:

Սեփական հարկի տակ Գևորգ Ղազարյանի թիմը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը: Տիրանայում կայացած պատասխան խաղում ավելի լավ էր խաղում «Սկենդերբեուն»: Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով 3:2 հաշվով, սակայն երկու հանդիպումների արդյունքում 5:3 հաշվով ուժեղ է գտնվել «Շախտյորը», որն էլ նվաճել է հաջորդ փուլի ուղեգիր:

Այն առաջին ղազախական թիմն է, որը մտել է խմբային փուլ: Թե որ մրցաշարի խմբային փուլում է Կարագանդայի թիմը հանդես գալու, հայտնի կդառնա ավելի ուշ: Հաջորդ խաղում զիջելու դեպքում «Շախտյորը» հանդես կգա Եվրոպայի Լիգայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---