ԱՍԱԼԱ-ի զոհված մարտիկների հիշատակի օրն է

ԱՍԱԼԱ-ի զոհված մարտիկների հիշատակի օրն է

PanARMENIAN.Net - Այսօր ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ` Armenian Secret Army for the Liberation of Armenia) զոհված մարտիկների հիշատակի օրն է:

1982թ.-ի այս օրը իրականացվեց «Կարին» գործողությունը, որը կարևորագույններից էր և առաջինն էր, որն իրականացվում էր հենց Թուրքիայի տարածքում: ԱՍԱԼԱ-ի «Խրիմյան Հայրիկ անձնասպանական ջոկատը» իր վերահսկողության տակ վերցրեց Անկարայի «Էսեմբողա» օդանավակայանը...

1973 թ. հունվարի 27-ին ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքի Բալթիմոր հյուրանոցի ռեստորանում մի հայ մարդկանց աչքի առաջ գնդակահարեց թուրք հյուպատոս Մեհմեդ Բայդարին և փոխհյուպատոս Բահադր Դեմիրին: Այդ տարեց մարդը Հայոց ցեղասպանությունը վերապրած և ընտանիքը կոտորածի ժամանակ կորցրած Գուրգեն Յանիկյանն էր: Նա համարվում է ԱՍԱԼԱ-ի հոգևոր հիմնադիրը. «Ես պայքարի նոր ձև եմ հորինել: Ես գնում եմ առջևից, դուք հետևեք ինձ: Հասել է երկարատև քնից արթնանալու և թուրքերի հետ իրենց իսկ լեզվով խոսելու ժամանակը: Ոչ մի պետություն չպետք է հարաբերություններ ունենա թուրքական կառավարության հետ, և Թուրքիայի կառավարության անդամները պիտի ոչնչացվեն»:

Գուրգեն Յանիկյանի օրինակը մեծ ոգևորություն բարձրացրեց, շատ չանցած տարբեր քաղաքներում նոր գործողություններ իրականացվեցին: ԱՍԱԼԱ-ի հիմնադրման կոնկրետ ամսաթիվ չի նշվում: ԱՍԱԼԱ-ի հիմնադիր է համարվում լիբանանահայ Հակոբ Հակոբյանը: ԱՍԱԼԱ-ն առաջին անգամ պաշտոնապես հանդես եկավ 1979 թ. օգոստոսին, երբ ստանձնեց Ֆրանկֆուրտում թուրքական ավիաուղիների գրասենյակի պայթյունի պատասխանատվությունը: ԱՍԱԼԱ-ի ամենահայտնի գործողություններից են 1981 թ. սեպտեմբերին Փարիզում Թուրքիայի դեսպանատան գրավումը, Անկարայի օդանավակայանի գրավումը, Ստամբուլի շուկայի պայթյունը, 1984 թ. Թեհրանի թուրքական հաստատությունների պայթյունները, Ֆրանսիայի Օրլի օդանավակայանի պայթեցումը և այլն:

10 տարվա ընթացքում ԱՍԱԼԱ-ի մարտիկները սպանեցին 70 թուրքի, որոնցից 34-ը դիվանագետներ էին, մյուսները` պաշտոնյաներ և նրանց ընտանիքի անդամները: Եղան մի շարք ձերբակալություններ և դատավարությունները: ԱՍԱԼԱ-ի մարտիկները ճշմարտության ձայնը բարձրացնում էին նաև դատավարությունների ժամանակ: ԱՍԱԼԱ-ն հայրենիքի և վրեժխնդրության համար իրենց զոհաբերած մարտիկների բանակ է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---