7 օգոստոսի 2013 - 11:30 AMT
Մխիթարյան. Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ մարզվելու թիմակիցներիս հետ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում:

«Բորուսիայի» պատանեկան դպրոցի սաների հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ վնասվածքի հետ կապված այլևս խնդիրներ չունի:

«Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ մարզվելու թիմակիցներիս հետ: Դորտմունդում ամեն ինչ հիանալի է: Ամբողջովին երջանիկ լինելու համար ինձ պակասում է միայն թիմ վերադառնալը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de:

Ավելի վաղ բժիշկները ասել էին, որ Մխիթարյանը հնարավոր է մասնակցի Գերմանիայի առաջնության առաջին տուրի` «Աուցբուրգի» հետ խաղին: