Յուրի Խաչատուրովը ՀՀ զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը կղեկավարի ևս չորս տարի

Յուրի Խաչատուրովը ՀՀ զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը կղեկավարի ևս չորս տարի

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Զինված ուժերի շտաբի պետ Յուրի Խաչատուրովի զինվորական ծառայությունը երկարաձգվել է 4 տարով:

Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգել մինչև 2017 թվականի մայիսի 1-ը»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---