Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը

Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել ՌԴ նախագահՎլադիմիր Պուտինի հետ հանդիպումը՝ ռուսական իշխանությունների կողմից ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տալու հարցի շուրջ ստեղծված լարվածության համատեքստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Ասոշիեյթիդ պրեսին» հղումով։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Սպիտակ տան անանուն աղբյուրը, Օբաման սեպտեմբերին կայցելի Սանկտ Պետերբուրգ՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, սակայն դրա շրջանակներում ռուս գործընկերոջ հետ չի հանդիպի։

Գործակալության համաձայն՝ չորեքշաբթի ամերիկյան իշխանությունները ծրագրում են տեղյակ պահել Ռուսաստանին նախագահի որոշման մասին։ Անձնական զրույց Պուտինի և Օբամայի միջև նախատեսված չէ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---