«Կոշ» ՔԿՀ այցելած մոր մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

«Կոշ» ՔԿՀ այցելած մոր մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

PanARMENIAN.Net -

Օգոստոսի 5-ին, ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ. Չ.-ին կարճատև տեսակցության այցելած մոր` Ա. Ա.-ի անձնական խուզարկության ժամանակ տաբատի գոտկատեղի ներսի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել 1 հատ 1000 ՀՀ թղթադրամ, իսկ թղթադրամի մեջ` պոլիէթիլենային երկու փաթեթներ: Վերոհիշյալ երկու փաթեթներից յուրաքանչյուրի մեջ եղել է 2 հատ սպիտակ, օվալաձև, «B8» գրառմամբ 4 դեղահաբ: Փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված 4 դեղահաբերը միասին պարունակում են 0.03 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց: Կատարվում է հետաքննություն:

Օգոստոսի 6-ին, ժամը 17:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի բնակիչ Մ. Ա.-ի կողմից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շ. Կ.-ի անվամբ ներկայացրած հանձնունքի զննությամբ, բնական հյութի ստվարաթղթե տարայի ծալքերի մեջ հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 0.4 և 0.5 գրամ քաշերով սպիտակ փոշեզանգված: Կատարվում է հետաքննություն: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---