Դամասկոսում պայթյունից հայ է սպանվել

Դամասկոսում պայթյունից հայ է սպանվել

PanARMENIAN.Net - Դամասկոսի արվարձաններից մեկում օրերս տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվածներ թվում է ազգությամբ հայ, 1966 թվականին ծնված Սարգիս Մերեսջյանը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Դամասկոսից և հավելում, որ նա եղել է այրված ավտոբուսում, և նահատակվել է հենց դեպքի վայրում։ Սարգիս Մերեսջյանի հոգեհանգիստը կատարվելու է հինգշաբթի՝ Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցում։

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---