ՌԴ իշխանությունները հիասթափված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակզմի որոշումից

ՌԴ իշխանությունները հիասթափված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակզմի որոշումից

PanARMENIAN.Net - ՌԴ իշխանությունները հիասթափված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը չեղյալ հայտարարելու որոշումից, գրում է «Ինտերֆաքսը»: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր հայտարարել է, որ այս քայլով Վաշինգտոնն ապացուցեց, որ պատրաստ չէ ՌԴ հետ հարաբերություններ կառուցել հավասար հիմքով:

«Պարզ է, որ այս որոշումն առնչություն ունի ոչ մեր պատճառով ստեղծված իրավիճակի հետ, խոսքը ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի մասին է», - ասել է Ուշակովը և ընգծել, որ հենց ամերիկյան կողմ է երկար ժամանակ խուսափել արտահանձնման շուրջ համաձայնության գալու հնարավորություններից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---