Սահակաշվիլի. Վրաստանը Ռուսաստանին առաջարկել էր բացել աբխազական երկաթուղին Հայաստանի ուղղությամբ

Սահակաշվիլի. Վրաստանը Ռուսաստանին առաջարկել էր բացել աբխազական երկաթուղին Հայաստանի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին օգոստոսյան պատերազմի հնգամյակի առիթով այսօր հայտարարել է, որ Վրաստանն ձեռնարկել է բոլոր հնարավոր փորձերը ռազմական գործողություններից խուսափելու համար, բայց ՌԴ իշխանությունները մերժել են իր առաջարկությունները: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»` հղումով «Ռուսթավի 2»-ին:

Սահակաշվիլու խոսքով, վրացական կողմը պատվիրակություն է ուղարկել Մոսկվա հստակ առաջարկություններով, որ «Վրաստանը փաստաթղթային մակարդակով կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից, ԱՄՆ հետ հարաբերությունները սերտացնել` փոխարենը Ռուսաստանից ակնկալելով օգնություն տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում:

Վրաստանի նախագահն ավելացրել է, որ ռուսական կողմը ստացել է նաև այլ առաջարկներ, նաև Աբխազիայի մասով: Փախստականների վերադարձի պայմանով Վրաստանն առաջարկել է օդանավակայանի, նավահանգստի օգտագործումն օրինականացնել, նաև Գագրայում, Պիցունդեում և Սուխումիում Ռուսաստանի տնտեսական հետաքրքրությունները: Սահակաշվիլիի խոսքով, առաջարկվել է նաև աբխազական երկաթուղու օգտագործումն օրինականացնել և բացել այն Հայաստանի ուղղությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---