Բաքուն երկու անգամ փորձել է ղարաբաղյան հարցը կարգավորել ռազմական ճանապարհով, երրորդը կլինի վերջինը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը բացառել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական տարբերակը: Այդ մասին նա հայտարարել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում : Նրա խոսքերով, այսօր բանակցությունների սեղանին դրված են հարցի փոխզիջումային կարգավորման տարբերակները: Ինչպես հայտարարեց Վ. Օսկանյանը, Բաքուն պետք է հասկանա, որ հարցը չունի լուծման այլ տարբերակ: Նա նաեւ ավելացրեց, որ ռազմական տարբերակը բացառվում է, «դրանով ադրբեջանական կողմը չի կարող վախեցնել Հայաստանին կամ ստիպել փոխել դիրքորոշումը»: ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի:«Եթե ադրբեջանական կողմը ռիսկ չի անում հասնել ղարաբաղյան հարցի կարգավորմանը փոխզիջման տարբերակի ճանապարհով, ապա նա երբեւէ ռիսկ չի անի դիմել ռազմական եղանակին»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը, հիշեցնելով, որ Բաքուն արդեն երկու անգամ փորձել է ղարաբաղյան հարցը կարգավորել ռազմական ճանապարհով: «Երրորդը կլինի վերջինը»,- նշել է Վարդան Օսկանյանը, ավելացնելով, որ «պատերազմի վերսկսման եւ Ադրբեջանի համար բացասական ելքի դեպքում այդ երկրի կրած վնասները զգալի կլինեն»: «Այդ երկրում միլիարդավոր ներդնումներ են կատարվել, եւ հենց դրանք կդառնան առաջին զոհերը»,- նշել է Վ. Օսկանյանը: Հետեւաբար, այսօր ոչ ոք հեշտությամբ թույլ չի տա պատերազմ սկսել, հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---