8 օգոստոսի 2013 - 11:50 AMT
Բաշար Ասադի ավտոշարասյունը հարձակման չի ենթարկվել. Իշխանությունները հերքում են

Սիրիայի Տեղեկատվության նախարարությունը հերքել է լուրերն այն մասին, որ ապստամբները գնդակոծել են նախագահ Բաշար Ասադի ավտոշարասյունը, երբ այն դեպի մզկիթ էր ուղևորվում:

«Այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությունը: Նախագահն անձամբ է վարել մեքենան, բացի այդ նա նաև մարդկանց հետ է զրուցել այդ ընթացքում»,- հայտարարել է Տեղակատվության նախարար Օմրան ազ-Զոբին պետական հեռուստաընկերության եթերում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղական լրատվամիջոցները, հղում անելով ընդդիմադիր աղբյուրներին, գրում էին, որ մզկիթ ուղևորովող նախագահի շարասյունը հարձակման է ենթարկվել և այլ մանրամասներ չէին հաղորդում: Ավելի ուշ սիրական հեռուստաընկերությունները հեռարձակեցին կադրեր, որտեղ Ասադը աղոթում էր մզկիթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: