Գերմանիայի առաջնության ֆուտբոլիստները մյուս խաղաշրջանից կանցնեն արյան թեստ

Գերմանիայի առաջնության ֆուտբոլիստները մյուս խաղաշրջանից կանցնեն արյան թեստ

PanARMENIAN.Net - Բունդեսլիգայում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստները հաջորդ խաղաշրջանից կհանձնեն նաև արյան թեստեր: Այս մասին հայտնել է Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի և Դորտմունդի «Բորուսիայի» նախագահ Ռեյնհարդ Ռաուբալը:

Նրա խոսքով, դեռ հայտնի չէ, թե երբվանից կգործի այս նորամուծությունը, սակայն արվում է ամեն ինչ, որ այն շուտ «կյանքի կոչվի»: Մինչ այս, ֆուտբոլիստները հանձնում էին միայն մեզի անալիզներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---