8 օգոստոսի 2013 - 10:36 AMT
Այսօրվանից օդի ջերմաստիճանը կնվազի

Այսօր և օգոստոսի 10-ին շրջանների զգալի մասում, օգոստոսի 9-ին արևելյան շրջաններում հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 8 և 9-ին ցերեկը կնվազի 4-5, արևելյան շրջաններում 6-7 աստիճանով, 11-12-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում օգոստոսի 8-ին և 10-ին հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: 9-ին տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: