11 մարտի 2006 - 15:46 AMT
Ղարաբաղյան հակամարտություն. Հայաստանը մոտեցել է մի սահմանի, որից այն կողմ անցնել չի կարող
Հաշվի առնելով ընդհանուր շահերը եւ Հայաստանի զարգացման հեռանկարները, տարածաշրջանի խաղաղությունը, ինձ թվում է, որ այն, ինչը այսօր Հայաստանը դրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին, եւ այն, ինչի մենք համաձայնվել ենք, իրենից մի սահման է ներկայացնում, որից այն կողմ Հայաստանը չի կարող անցնել»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքերով, Ադրբեջանը այդ սահմանին նույնիսկ չի էլ մոտեցել, այնպես որ շատ իրոք կախված է Բաքվից: «Այսօր բանակցոթյունների սեղանին դրված է հակամարտության կարգավորման հավասարակշռված տարբերակը, որը կարող է եւ ցավալի լինել, եւ կարող է բազմաթիվ տարբերակներ ունենալ: Ադրբեջանը պետք է ցուցաբերի բանակցությունների ժամանակ փոխզիջման գնալու իր մակարդակը, որպեսզի մենք որքան հնարավոր է շուտ կարողանանք օգտվել ստեղծված դրությունից եւ խաղաղություն հաստատել տարածաշրջանում ,- հայտարարել է Վ. Օսկանյանը: Ադրբեջանի ղեկավարությունը հոգու խորքում գտնում է, որ չի կարելի բաց թողնել այսպիսի առաջընթացը: Սակայն մյուս կողմից, այժմ որոշվում է ադրբեջանական մաքսիմալիզմը, գտնում է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: «Եթե մի կոնկորետ հարցում Ադրբեջանը փողզիջման չի գնա, դա նշանակում է, որ նա կմնա իր մաքսիմալիստական դիրքերում»,- ավելացրել է Վարդան Օսկանյանը, նշելով, որ այդպիսի դիրքորոշումը չի բերի հարցի լուծմանը, քանի որ Հայաստանը արդեն կատարել է զիջումների իր հատավածը, ինչը ինդունվում է բոլոր կողմերի այդ թվում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, եւ գործընթացի առաջխաղացման համար զիջումներ են պետք նաեւ Ադրբեջանի կողմից: