8 օգոստոսի 2013 - 13:24 AMT
ՊՆ մամուլի խոսնակ. Հայկական կողմը որևէ կորուստ չունի

Այսօր Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է, և վերջին օրերին երկու կողմերն էլ կորուստներ են կրել ու զոհեր կան:

Մեկնավանելով Սաբիրօղլուի այս հայտարարությունը, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ վերջին մեկ շաբաթում ադրբեջանցիներն իսկապես մի քանի սադրիչ գործողությունների են դիմել, սակայն հայկական կողմը որևէ կորուստ չունի, իսկ ադրբեջանցիների զոհերի մասին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հստակ տեղեկություն չունի: