ԵԱՀԿ ՄԽ` ժողովուրդներին խաղաղությանը եւ ոչ թե պատերազմին նախապատրաստելու կոչը հիմնականում ուղղված է Բաքվին

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական սահմանում գրանցված ակտիվությունը կապված է Ռամբուեյի անարդյունք բանակցությունների հետ: Այդ մասին ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով, դժվեր է ասել` ինչ են մտածում ադրբեջանցիները, եւ որքանով են նրանց հաշվարկները ճիշտ: «Ես կասկածում եմ, որ որոշակի կապ կա, քանի որ նրանց կողմից արված հայտարարությունները չեն տեղավորվում ընդհանուր մտահղացման մեջ»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի` ժողովուրդներին խաղաղությանը եւ ոչ թե պատերազմին նախապատրաստելու կոչը հիմնականում ուղղված է Ադրբեջանին: «Դա օբյեկտիվ գնահատական է: Այս բոլորը կարելի է գնահատել` համեմատելով հայ եւ ադրբեջանական հայատարարությունները: Նրանք սխալ ուղի են ընտրել»,- հայտարարել է Վ.Օսկանյանը: Ինչ վերաբերում է զինադադարի խախտման փաստերին, ՀՀ ԱԳ նախարարաը հայտարարեց, որ նա ցանկանում է հավատալ, որ դրանք պարզապես հերթկան խախտումներ են եւ կապված չեն քաղաքական գործընթացների հետ: «Ամեն դեպքում, տեսնենք, եթե դրանք առավել հաճախակի դառնան, պետք է որոշակի եզրակացություններ անել եւ քայլեր ձեռնարկել դրանք դադարեցնելու ուղղությամբ»,- ընդգծել է Վ. Օսկանյանը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---