8 օգոստոսի 2013 - 14:35 AMT
Ամառային բակային ճամբարներին մասնակցել է ավելի քան 10 հազար երեխա

Հուլիսի 1-ից վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում են ամառային բակային ճամբարները:

Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցում են ինչպես մշակութային, այնպես էլ մարզական տարաբնույթ միջոցառումների և մրցույթների: Ճամբարային առօրյայի շրջանակում երեխաների համար կազմակերպվում են անվճար էքսկուրսիաներ Կենդանաբանական այգի և թանգարաններ, նաև այցելություններ պատմամշակութային վայրեր:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը, ծրագրի մեկնարկից առ այսօր բակային ճամբարներին մասնակցել է տարբեր տարիքային խմբերի ավելի քան 10 հազար երեխա:

Միջոցառումների ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել նաև ծնողների ու երեխաների առաջարկները: Քաղաքապետրաանից հայտնում նե, որ բակային ճամբարները շարունակվելու են մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը: